‘
Ահմեդ Դավութօղլուի քաղաքական կարիերան ընթացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին, որին էլ նա փոխարինել է Թուրքիայի վարչապետի և Արդարության ու զարգացման կուսակցության առաջնորդի պաշտոններում: «Եթե իմ թեկնածությունը հավանության արժանանա կուսակցության համագումարի պատվիրակների կողմից, ապա ոչ մեկը թող չկասկածի, որ 12 տարի առաջ սկսված մեծ վերածնունդը շարունակվելու է»,- հավաստիացրել է Դավութօղլուն:
Ահմեդ Դավութօղլուն 2009 թվականից ղեկավարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Սկազբնական շրջանում նրա «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը բավական հաջող էր, սակայն վերջին երկու տարիներին Թուրքիայի հարաբերությունները Եգիպտոսի, Սիրիայի, Իսրայելի, Իրաքի և Իրանի հետ վատացել են, այդ թվում՝ նաև Դավութօղլուի բավական երկիմաստ հայտարարությունների պատճառով:
Առայժմ հայտնի չէ՝ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Դավութօղլուն շարունակելու է մնալ Էրդողանի ստվերո՞ւմ, թե՞ կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել, փոխանցում է euronews-ը:
‘