Թուրքմենստան․ Բերդիմուհամեդովը ազգային առաջնորդ է ճանաչվել

359

Թուրքմենստանում Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշանակվել է Ժողովրդական խորհրդի ղեկավարի պաշտոնում և ճանաչվել ազգային առաջնորդ, ինչի կապակցությամբ նրան շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանի Դաշնության  և անձամբ իմ անունից անկեղծ շնորհավորանքներս եմ հայտնում Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու և ձեզ օրենսդրական մակարդակով թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ ճանաչելու կապակցությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Ավելի վաղ երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որն զբաղեցնում էր Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի պաշտոնը, առաջարկել էր լուծարել ներկայացուցիչների պալատը, իսկ օրենսդիր մարմինը վերակազմավորել ու դարձնել մեկ պալատով խորհրդարան։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և միապալատ Ժողովրդական խորհուրդ ստեղծելու (որն էլ ղեկավարել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը), ինչպես նաև վերջինիս թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ հայտարարելու վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Կարեն Խաչանովը բարձրացել է 13-րդ տեղ
Հաջորդ հոդվածըԱՊԿ-ն Պերուին կոչ է արել հնարավորիս շուտ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ