‘Թուրք դասախոսներին արգելել են լքել երկիրը’

1380

Թուրքիայի բարձրագույն կրթության հարցերով խորհուրդը պաշտոնապես բոլոր տեղացի դասախոսներին և գիտաշխատողներին արգելել է հեռանալ երկրից, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:

TRT պետական հեռուստատեսության լուրերի համաձայն՝ արգելքը գործելու է մինչև հետագա կարգադրությունները: Բացի այդ՝ խորհուրդը պահանջել է, որ արտասահմանում աշխատող դասախոսները շտապ վերադառնան Թուրքիա:

Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ մոտավորապես 15 հազար ուսուցիչներ և դասախոսներ հեռացվել են աշխատանքից՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ոչ բավարար լոյալության պատճառով: Իշխանությունները նաև պահանջել են պաշտոնը լքել համալսարանների մեկուկես հազար դեկանների:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռանիերի. Մոուրինյո, Գվարդիոլա, Կոնտե. ես ծիծաղում եմ’
Հաջորդ հոդվածը‘ Ինչպես է երկրպագուն լուսանկարվել Մեսսիի հետ’