‘Թուրք դատաբժշկական փորձագետները թույն են հայտնաբերել նախկին նախագահ Թուրգութ Օզալի մասունքներում’

997

Թուրք դատաբժշկական փորձագետները թույն են հայտնաբերել նախկին նախագահ Թուրգութ Օզալի մասունքներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Միևնույն ժամանակ, ինչպես այսօր հաղորդել է CNN-ը, մասնագետները չեն կարողացել միանշանակ պարզել, թե արդյո՞ք այդ թույնն է եղել պետության ղեկավարի մահվան պատճառը: Սպասվում է, որ այսօր Թուրքիայի դատախազությունը, որն Օզալի աճյունի արտաշիրմման նախաձեռնողն է եղել, այսօր պաշտոնական հայտարարություն է անելու մասնագետների աշխատանքի արդյունքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ աճյունի հետազոտությունը կատարվել է հոկտեմբերի 2-ին:

Թուրքիայի ութերորդ նախագահ Օզալը մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ինֆարկտից վախճանվել է 1993 թ., 65 տարեկան հասակում: Օզալի անձնական բժշկի հայտարարության համաձայն՝ նախագահի ընտանիքը դիահերձման համաձայնություն չի տվել, մինչդեռ ընտանիքը հերքում է դա: Չճշտված տեղեկությունների համաձայն՝ Օզալը թունավորվել է լիմոնադի մեջ լցված մկնդեղով: Այս վարկածը բավական վաղուց է առաջ քաշվել, սակայն առայժմ չի հաստատվել:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կանցկացվի Փարիզում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանի առաջին նիստը զուգորդվել է միջադեպերով ‘