‘Թուրք իրավաբանները ռազմական հանցագործության ապացույցներ են փնտրելու Գազայում’

1138

Թուրք իրավաբանների խումբը մեկնել է Գազայի հատված՝ իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների ապացույցներ հավաքագրելու նպատակով, Trend-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի հաղորդել է «Անադոլու» գործակալությունը:

Թուրք իրավաբանները Եգիպտոսից և Սաուդյան Արաբիայից ժամանած իրավաբանների խմբում կգործեն իսրայելական բանակի հանցագործությունները հետաքննելու նպատակով ստեղծված միջազգային կոմիտեի շրջանակներում:

Հիշեցնենք, որ  անցյալ տարվա նոյեմբերին Իսրայելի ԶՈՒ-ն, ի պատասխան հրթիռային հրետակոծության հաճախակիացման, «Ամպի սյուն» անվանմամբ ռազմական գործողություն անցկացրեց Գազայի հատվածում, որը տևեց մեկ շաբաթ, և որի արդյունքում զոհվեց ավելի քան 160 պաղեստինցի, մեծ մասամբ՝ խաղաղ բնակիչներ: Երկու կողմերի միջև հաջողվեց խաղաղություն հաստատել ամերիկա-եգիպտական միջնորդության շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը արտասահմանյան գործուղումների վրա ծախսել է 16 մլն 67 հազ.դրամ’
Հաջորդ հոդվածը‘Հարիկրիշնա – Արոնյան. Ուղիղ’