Թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն խախտել է ՖԻՖԱ-ի կանոնակարգը՝ մտնելով խաղադաշտ

387

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է միջոցներ ձեռնարկել Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո խաղադաշտում չարտոնված անձանց հայտնվելու հետ կապված։

ԱԱ-2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից (3-3, 11մ՝ 4-2) հետո խաղադաշտ էր դուրս եկել հայտնի թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն, որը լուսանկարվել է աշխարհի գավաթով։

Խոհարարի գործողությունները ռեզոնանս են առաջացրել սոցիալական ցանցերում, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ խաղադաշտ մտնելը և առավել ևս՝ գավաթին դիպչելն արգելված է։ Ըստ կանոնակարգի՝ աշխարհի գավաթին կարող են դիպչել միայն մրցաշարի հաղթողները, ՖԻՖԱ-ի պաշտոնյաներն ու պետությունների ղեկավարները։

«Հետաքննությունից հետո ՖԻՖԱ-ն պարզել է, որ պարգևատրման արարողության ավարտից հետո այդ անհատները չարտոնված մուտք են գործել խաղադաշտ: Միջոցներ կձեռնարկվեն»,- սոցցանցերում գրել է լրագրող Թարիք Փանջան։

Նախորդ հոդվածըՊուտին․ Այս տարի Կրեմլում տոնական ընդունելություն չի լինի
Հաջորդ հոդվածըՇքանշանով պարգևատրվելուց հետո Կադիրովը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել