‘Թուրք հեռուստաքարոզիչը մեղադրվում է նաև մանկապղծության համար’

2142

Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննում են հեռուստաքարոզիչ Ադնան Օկտարի դեմ հարուցված քրեական գործը: Նա կասկածվում է իր ստեղծած աղանդի անդամների նկատմամբ սեռական բռնություն գործելու մեջ:

Տուժածների թվում տասնյակ երեխաներ են, ինչպես նաև՝ կանայք, որոնց Օկտարն ստիպել է պլաստիկ վիրահատության ենթարկվել՝ «փիսիկի» նման սիրուն դառնալու համար:

47 հոգի, այդ թվում՝ 17 երեխա, հայտարարություն են տվել ոստիկանություն՝ մեղադրելով քարոզչին հանցագործություններում:

Ադնան Օկտարին աղանդ կազմակերպելու, ֆինանսական մեքենայությունների և սեռական բռնության մեղադրանք կներակայցվի, գրել է Hurriyet Daily News-ը:

Քարոզիչն ու նրա 189 հետևորդներ ձերբակալվել են հուլիսի 11-12-ին՝ լայնածավալ գործողության ընթացքում, որը միաժամանակ անցկացվել է Թուրքիայի հինգ շրջաններում: Եվս 45 հոգի հետախուզվում են:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել Կինգսլի Կոմանի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Թրամփ. «Միջամտությունն ընտրություններին Պուտինի անձնական պատասխանատվությունն է»’