‘Թուրք մրցավարը կվարի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ» հանդիպումը’

708

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ» պատասխան հանդիպումը կվարի թուրքական մրցավարական անձնակազմը՝ Ջունեյթ Չաքըրի ղեկավարությամբ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մրցավարական բրիգադը:

Այս մրցաշրջանում 36-ամյա Չաքըրը սպասարկել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար երեք հանդիպում, այդ թվում՝ «Ռեալ» — «Բորուսիա» խաղը (2:2): Այդ հանդիպումներում Չաքըրը խաղացողներին ցույց է տվել 12 դեղին եւ մեկ կարմիր քարտ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 5-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Լ. Զուրաբյանը մանրամասնում է, թե ինչ են քննարկել Հովիկ Աբրահամյանի հետ, եւ ի՞նչ է անելու Կոնգրեսը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիների 18 տոկոսը Ստալինի մահն ընկալում է որպես «մեծ առաջնորդի և ուսուցչի կորուստ»:’