‘
Թուրքիայի` Սիրիայի հետ Հաթայի (Անտիոք) շրջանի Ռեյհանլը քաղաքում թուրք-սիրիական Ջիլվեգյոզու սահմանադռանը տեղական ժամանակով ժամը 15:00-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվել, 40 մարդ էլ վիրավորվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը, հայտնում է թուրքական T24 հեռուստաալիքի լրատվական կայքը:
Նշվում է, որ Սիրիայի կողմից սահմանադռանը մոտեցած ավտոմեքենան, որի մեջ ռումբեր են եղել, պայթել է, որի հետեւանքով մարդկային կորստից բացի 15 ավտոմեքենաներ էլ վնասվել են: Դեռեւս հայտնի չէ, թե պայթյունն ովքեր են իրագործել: Վիրավորներին տեղափոխել են Հաթայի շրջանի հիվանդանոցներ
‘