‘Թուրք-սիրիական սահմանին առևանգված 2 սիրիահայ պատանիներն ազատ են արձակվել’

749

Հուլիսի 28-ին թուրք-սիրիական սահմանին առևանգված 2 սիրիահայ պատանիներն ազատ են արձակվել: Այս մասին yerakouyn.com-ին (Եռագույն) տեղեկացնում են Հալեպի իրենց աղբյուրները: Պատանիները Սիրիայի տարածքում են, ապահով վայրում:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը տարածվեց հուլիսի 28-ին: Զինյալները կանգնեցրել էին Սիրիայից Թուրքիա մեկնող մեքենան և առևանգել նրանց, իսկ կանանց ազատ արձակել:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր են Տեր-Պետրոսյանին որպես «զիջող» ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Դիրքերում անզգուշության հետեւանքով վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծանր մնալ’