‘
Սիրիայի հետ սահմանակից թուրքական Ռեյխանլի քաղաքի մոտ հուժկու պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալմներով, զոհվել է 7 մարդ, ավելի քան 30-ը վնասվածքներ են ստացել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթուցիկով ավտոմեքենան պայթել է սահմանային անցակետերից մեկի մոտ: Պայթյունի վայր են ժամանել շտապ օգնության տասնյակ մեքենաներ:
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, էե իբր պահթհյունը տեղի է ունեցել Սիրիայի տարածքից արձակված ականի հետեւանքով:
‘