‘Թուրք քաղաքական գործիչը սպառնացել է «արտաքսել ապօրինաբար Թուրքիայի տարածքում ապրող 100 հազար հայերին»’

865

Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին կուսակցության համագումարի ժամանակ սպառնացել է իշխանության գալու դեպքում  «արտաքսել ապօրինաբար Թուրքիայի տարածքում ապրող 100 հազար հայերին», հաղորդում է «Internet Haber»-ը:

Նա նաև դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ «հայերը շարունակում են բարձրացնել Ցեղասպանության  հարցը և չեն հրաժարվում Լեռնային Ղարաբաղից»: Սակայն թուրք քաղաքական գորիծչի դժգոհությունները վերաբերվել են ոչ միայն հայերին: Նա չի շրջանցել նաև քրդերին` սպառնալով իշխանության գալու դեպքում մեկ տարվա ընթացքում «Թուրքիան և թուրք ժողովրդին ազատել Քրդական աշխատավորական կուսակցությունից»: Այա մասին հաղրորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ձեռներեցների բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն. Կառավարություն’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները ‘