Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Վրաստանի դեսպանը Հայաստանում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջին հանդիպումն է անցկացրել դիվանագետի հետ, չորեքշաբթի տեղեկացրել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը։
Շարվաշիձեն ԹՊՀ ռեկտորի պաշտոնն զբաղեցրել է 2016-2022 թթ․։ Դրանից առաջ նա աշխատել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, եղել է նախարարի առաջին տեղակալը։
Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ։ Նա մի շարք մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է։
Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում նա փոխարինում է Գեորգի Սաղանելիձեին, որի լիազորություններն ավարտվել են 2021 թ․։
Փոխանցում է tass.ru-ն։