‘Թվանկարչությամբ զբաղվող գերատեսչությունների մաքրասիրությունը. «Ժողովուրդ»’

821

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության  2014թ. գնումների պլանում կարելի է ուշագրավ դրվագների հանդիպել: «Ժողովուրդը» գրում է, որ այս գերատեսչությունը, օրինակ, ծրագրել է գնել 24 հատ ավել, 30 հատ օճառ, 4,5 կգ լվացքի փոշի և երկու լիտր էթիլ սպիրտ։ Իսկ ահա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս տարի գնելու է 10 հատ ավել, 60 հատ օճառ,  60 հատ փոշու հավաքման ու 60 հատ էլ՝մաքրող կտոր։ Այս ամենից բացի՝ ԿԸՀ-ն  ծրագրել է գնել 30 կգ լվացքի փոշի և 55 հատ լվացող տարբեր նյութեր։ Եվ այդ ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

«Բնականաբար, հարց առաջացավ, թե ինչու ենք հենց այս երկու գերատեսչությունների  գնումների պլանները ներկայացնում։ Պատասխանը պարզ է. երկուսն էլ դե ֆակտո ունեն նույն գործառույթը՝ զբաղված են թվանկարչությամբ։ Պարզապես մեկը վիճակագրական տվյալներն է նկարում, մյուսը՝ ընտրությունների արդյունքները»,- եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին դեռ չանդամագրված, արդեն ապրում ենք ՄՄ-ի «դարդերով». «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Անօթևաններից քյար չկա, իսկ շների՞ց. «ՉԻ»’