‘Թվերն ընդդեմ Սերժ Սարգսյանի. «Ժողովուրդ»’

1398

Սերժ Սարգսյանը «Բազե-2014» երիտասարդական ճամբարում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի տնտեսության մասին. «Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում՝ շատ է զարգացել, եւ մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաեւ մեր վերցրած վարկերը»: Քիչ էր մնում ուրախությունից թռչկոտեինք Սարգսյանի խոսքերը լսելով: Բայց, ինչպես միշտ, տնտեսության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ու դրա մասին են վկայում հենց պաշտոնական թվերը: Բանն այն է, որ Ս.Սարգսյանի պաշտոնավարման սկզբում՝ 2008թ., ՀՀ պետական բյուջեն կազմել է 802 մլրդ 939 մլն դրամ, իսկ 2009-ին՝ ավելի քիչ՝ 711 մլրդ 696.2 մլն դրամ: 2014թ. այդ թիվը հասել է 1տրիլիոն 170.4 մլրդ դրամի: Ինչպես նկատեցիք՝ 5 տարվա ընթացքում բյուջեն ամենեւին էլ չի կրկնապատկվել, այլապես՝ այսօր այն պետք է կազմեր առնվազն 1 տրիլիոն 422 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է հավաքագրված հարկերին, ապա այս ընթացքում ավելացել է ոչ թե հարկերի հավաքագրման տոկոսը, այլ՝ պարզապես բարձրացել են հարկերը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Գոմեշի մսի» գործը դատարանում է. 5-ից մեղադրյալի աթոռին նստած է մեկը. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Էդ. Նալբանդյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը’