‘Թվիթերի օգտատերերին դուր չի եկել «Բարսելոնայի» արշավը’

1375

#WeAreAllLeoMessi ենք արշավը ոչ ոքի դուր չեկավ:

Անցյալ շաբաթ «Բարսելոնան» թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին աջակցող արշավ սկսեց՝ առաջարկելով սոցցանցերի օգտատերերին շրջանառել «մենք բոլորս Լեո Մեսսի են» հաշթեգը: Կատալոնացիները ենթադրում էին, որ երկրպագուները կսատարեն հարձակվողին, որին հարկերը չվճարելու համար իսպանական դատարանը դատապարտել էր 21 ամսվա ազատազրկման:

Սակայն օգտատերերի մեծ մասը քննադատեց «Բարսայի» արշավը: Շատերը սեփական հաշթեգերն առաջարկեցին. «Մենք վճարում ենք հարկերը», «Մենք բոլորս Լիոնել Մեսսի չենք» ու «Պատմության վատագույն հաշթեգը»:

«Մենք բոլորս Մեսսի՞ենք: Ոչ: Մենք վճարում ենք հարկերը ու որոշակի արժանապատվություն ունենք»:

«Այս տարվա վատագույն արշավը: Ինչո՞ւ պետք է սատարենք հարկային ավազակությունը»:

«Մի անգամ եղբորիցս գողացա 10 ֆունտ, երբ թողեց դրամապանակը ու դուրս եկավ սենյակից. մենք բոլորս Լեո Մեսսի ենք»:

«Սա վատագույն PR արշավն է այն բանից ի վեր, ինչ «Լիվերպուլը» հորինեց այս գեղեցկությունը»:

Նախորդ հոդվածը‘Ռունի․ «Մոուրինյուի թիմերին շատ բարդ է հաղթել»’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Սահմանին հարաբերական հանգիստ էր’