ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կառավարում են հիմարները։
«Մեզ հիմարներն են կառավարում»,- ասել է նա՝ երեքշաբթի իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ հունվարի 23-ին կանցկացվեն Հանրապետական կուսակցության կողմից նախագահական մրցարշավին մասնակցող թեկնածուների առաջին փրայմերիզները։
Թրամփը հայտարարել է, թե անհանգստանում է, որ իր պաշտոնում մնացած ժամանակում Բայդենը և նրա թիմը «կարող են մեծ վնաս հասցնել» Միացյալ Նահանգներին։
ԱՄՆ նախագահի ընտրությունները, հիշեցնենք, տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերին։