ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետության գործող ղեկավար Ջո Բայդենին, որն ուղերձով դիմել է Կոնգրեսին, խորհուրդ է տվել «սառչել»։
«Նա շատ չարացած տեսք ունի, բղավում է խոսափողի մեջ, երբ փորձում է միավորման կոչ անել։ Գուցե պետք է, որ մեկը բարձրանա ամբիոն, թփթփացնի նրա ուսին ու ասի՝ «հանգստացիր»»,- գրել է Թրամփն իր Trutk Social սոցիալական ցանցում։
Երեքշաբթի երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև իր ամենամյա «Երկրի վիճակի մասին» ուղերձում Բայդենը ելույթի մի մասը նվիրել է ԱՄՆ-ի պետական պարտքի թեմային։
Նա, մասնավորապես, փորձել է ուշադրություն հրավիրել, որ ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, հանդես են եկել բժշկական ապահովագրության դաշնային ծրագրերի սահմանափակման դեմ։ Ընդ որում՝ նման մտքեր քննարկելու մեղքը նա բարդել է հանրապետականների վրա։ Այդ կուսակցության որոշ անդամներ սկսել են առարկել Բայդենին, ինչի հետևանքով թեթև բանավեճ է սկսվել, և Բայդենը ստիպված է եղել ձայնը բարձրացնել։
Փոխանցում է tass.ru-ն։
