Թրամփը գնահատել է 2024 թ․ ընտրություններին մասնակցելու հավանականությունը

246

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ՝ կրկին կմասնակցի ընտրություններին, և խոստացել է «շատ շուտով» բացահայտել իր ծրագրերը։

«Ես երկու անգամ առաջադրվել եմ։ Ես երկու անգամ էլ հաղթել եմ, և երկրորդ անգամ՝ շատ ավելի լավ արդյունքով, քան առաջին անգամը՝ 2020 թ․ հավաքելով միլիոնավոր ձայներով ավելի, քան 2016-ին․․․ Եվ հիմա, մեր երկիրն ավելի հաջողակ, անվտանգ և փառապանծ դարձնելու համար ես, շատ,շատ հավանական է, ևս մի անգամ դա կանեմ։ Լա՞վ»,- Այովա նահանգում հանրահավաքի ժամանակ ասել է Թրամփը։

Ակնկալվում է, որ Թրամփը և ամերիկյան գործող նախագահ Ջո Բայդենը 2024 թ․ նախագահական ընտրապայքարին մասնակցության մասին կհայտարարեն  Կոնգրեսի՝ եկող երեքշաբթի նշանակված  միջանկյալ ընտրություններից հետո։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել․ ՊՆ
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Շատ երկրներ վաղուց արդեն չեն հավատում Արևմուտքի զառանցանքներին