‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին առաջարկել է համեմատել իրենց ինտելեկտները: Ամերիկյան Forbes ամսագրի հետ զրույցում Թրամփին հարցրել են՝ ի՞նչ է մտածում այն լուրերի մասին, թե Թիլերսոնն իրեն «տգետ» է անվանել:
«Կարծում եմ՝ դա կեղծ լուր է,- պատասխանել է Թրամփը:- Բայց եթե նա իրոք նման բան ասել է, ապա մենք պետք է համեմատենք մեր մտավոր զարգացման գործակիցները: Ես կարող եմ ձեզ ասել, թե ով կհաղթի»:
Երեքշաբթի Թրամփը և Թիլերսոնը հանդիպել են ճաշի ընթացքում: Դրանից առաջ նախագահն ասել է, որ նախկինի պես վստահում է պետքարտուղարին: «Ես ոչ մեկի չեմ նվաստացրել,- մամլո ասուլիսում հայտարարել է նախագահը:- Ես չեմ սիրում մարդկանց նվաստացնել»:
Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը, պատասխանելով լրագրողների ՝ IQ-ները համեմատելու առաջարկին վերաբերող հարցին, ասել է, որ դա ընդամենը կատակ էր:
Փոխանցում է BBC-ն:
‘