‘Թրամփը Լաս Վեգասի մարդասպանին անվանել է հիվանդ ու խելագար մարդ’

1746

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով լրագրողների առաջ, ասել է, թե 64-ամյա Սթիվեն Փադդոքը, որ կրակ էր բացել Լաս Վեգասում երաժշտական փառատոնի մասնակիցների վրա, հիվանդ ու խելագար մարդ էր:

«Կարծում եմ՝ նա լիքը խնդիրներ ուներ, և մենք այժմ լրջորեն ուսումնասիրում ենք նրա անցյալը»,- ավելացրել է Թրամփը:

Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կարելի է տեղի ունեցածն անվանել ներքին ահաբեկչություն:

Իսկ զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է. «Ժամանակի ընթացքում մենք կքննարկենք հրազենի մասին օրենքները»:

Ի դեպ, նախկինում զենքի շրջանառության վերահսկողության հարցում Թրամփի դիրքորոշումը պարբերաբար փոփոխվել է:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Ելքի սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Լաս Վեգասի ողբերգությունը’