‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չեղարկել գրին-քարտի խաղարկությունը, որով, նախնական տեղեկատվության համաձայն՝ 2010 թ. երկրում մշտական բնակություն է հաստատել երեքշաբթի օրը Մանհեթընում ահաբեկչական հարձակում իրականացրած Սայֆուլո Սաիպովը:
«Այսօր ես սկսում եմ բազմազանության խաղարկության ծրագիրը կասեցնելու գործընթացը: Ես կոնգրեսին կխնդրեմ անհապաղ սկսել աշխատանքը՝ այդ ծրագրից ազատվելու համար»,- Սպիտակ տանը լրագրողներին հաղորդել է Թրամփը:
Նախկինում ԱՄՆ նախագահը մի ամբողջ շարք մեկնաբանություններ է թողել Twitter-ում՝ արտահայտվելով գրին-քարտի համակարգն այնպիսի համակարգով փոխարինելու օգտին, որը հիմնված կլինի հավանական ներգաղթյալների անձնական հատկանիշների գնահատման վրա:
Ամերիկյան իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատել, որ 29-ամյա Սաիպովը ԱՄՆ է ժամանել հենց գրին-քարտով:
Փոխանցում է BBC-ն:
‘