‘Թրամփը հայտարարել է Մեքսիկայի հետ «չտեսնված առևտրային գործարք» կնքելու մասին’

1796

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մեքսիկայի հետ առևտրային համաձայնագրի շուրջ, որը կփոխարինի Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին պայմանագրին:

Սպիտակ տնից արված հեռուստաուղերձում Թրամփն ասել է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել «չտեսնված» գործարքի շուրջ, որը շատ ավելի արդար կլինի, քան Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին պայմանագիրը:

Պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով Սպիտակ տան Օվալ կաբինետից Թրամփը հեռախոսային կոնֆերանս է անցկացրել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պյենա Նյետոյի հետ:

«Սա առևտրի համար նշանավոր օր է: Սա նշանավոր օր է մեր երկրի համար»,- հայտարարել է Թրամփը:

Պյենա Նյետոն, իր հերթին, հայտարարել է, թե հուսով է, որ ԱՄՆ-ի հետ նոր առևտրային պայմանագրին կմիանա նաև Կանադան:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ սոցհարցման արդյունքների՝ Ռուսաստանում այլատյացությունը մեծացել է’