‘Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս կլիմայի վերաբերյալ պայմանագրից’

1458

‘

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան պայմանագրից, որն ստորագրվել է 2015 թ.: Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նա ընտրողներին խոստացել էր դա անել:

Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր բանակցություններ կսկսի կլիմայի վերաբերյալ պայմանագիր կնքելու համար՝ այն պայմաններով, որոնք ավելի արդարացի և շահավետ կլինեն Միացյալ Նահանգների համար: Նա շեշտել է, որ Ամերիկան կարող է ավելի լավ պայմանների հասնել, ինչը կխթանի ամերիկյան արդյունաբերությանը: «Այդ պայմանագիրը ոչ այնքան կլիմայի մասին է, որքան նրա, թե այլ երկրներ ինչ առավելություններ են ստանում Միացյալ Նահանգների հաշվին»,- հայտարարել է Թրամփը՝ ընդգծելով, թե Փարիզյան պայմանագիրը ԱՄՆ-ի վրա «դրակոնային պարտավորություններ» է դնում: Որպես օրինակ՝ նա նշել է Չինաստանը և Հնդկաստանը, որոնք, նրա խոսքով՝ կարող են ընդլայնել իրենց ածխարդյունաբերությունը, մինչդեռ ԱՄՆ-ը պարտավորված կլինի կրճատել այն:

«Փարիզյան պայմանագիրն ընդամենը սկիզբն է,- հայտարարել է Թրամփը:- Ապագայում այն բերելու է Միացյալ Նահանգների ինքնիշխանության նկատմամբ նոր ոտնձգությունների: Ժամանակն է դուրս գալու Փարիզյան պայմանագրից»:

Թրամփի որոշումը քննադատողների կարծիքով՝ սա նշանակում է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է միջազգային հանրության առջև ծառացած  ամենամեծ խնդիրներից մեկի լուծման լիդերությունից:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Մեսսին առաջարկել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել «Ատլետիկո»-ի կիսապաշտպանի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը’