ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանից զորքերի դուրս բերումը խարխլել է հարգանքը ԱՄՆ-ի նկատմամբ։
«Մենք կարող էինք հպարտորեն դուրս գալ՝ կյանքեր չզոհաբերելով»,- հայտարարել է Թրամփը One America News Network-ին տված հարցազրույցում։
Թրամփը ԱՄՆ ներկա վարչախմբի անդամներին «ապուշներ» է անվանել, նրա խոսքով՝ նրանք պատասխանատու են այն բանի համար, որ թալիբներին է փոխանցվել Աֆղանստանում մնացող ամերիկացիների ցուցակը։
«Մեզ այլևս ոչ ոք չի հարգում, մինչև իսկ նրանք, ովքեր նախկինում հարգում էին։ Մեզ հիմարներ են ղեկավարում»,- ասել է Թրամփը։
Փոխանցում է ria.ru-ն։