‘Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է Էրդողանից»’

1965

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հիասթափված է» Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ այն բանի համար, որ նա հրաժարվում է ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում:

«Ես շատ հիասթափված եմ նրանից,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Բրանսոնի հետ կապված իրադրությունը:- Բայց տեսնենք, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ»:

Bloomberg-ը նշում է, որ հարցազրույցի սկզբում Թրամփն ընդհանրապես չի ցանկացել մեկնաբանել պաստորի հետ կապված տարաձայնությունները Թուրքիայի հետ  և  հայտարարել է, որ դա իր համար «ցավոտ հարց է»:

ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է ազատ արձակել հոգևորականին՝ Անկարային սպառնալով պատժամիջոցներ կիրառել: Օգոստոսի սկզբին Վաշինգտոնն արգելեց թուրք երկու նախարարների մուտքը ԱՄՆ, ինչպես նաև կրկնակի բարձրացրեց Թուրքիայից ներուծվող պողպատի և ալյումինի մաքսատուրքը:

 Էրդողանն ի պատասխան բոյկոտ հայտարարեց ամերիկյան էլեկտրոնիկային և նույնպես բարձրացրեց ամերիկյան մի քանի ապրանքատեսակների մաքսավճարը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հիմա «Կուկու»-ները չեն կանչում, հիմա արդարադատությունն է կանչում, պարոն Սողոմոնյան’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեկ դրվագ «մարդասեր» եւ «արդարադատ» ամբաստանյալի «ժողովրդավար» կյանքից’