Թրամփը հայց է ներկայացրել ընդդեմ Պուլիտցերյան մրցանակի Խորհրդի

294

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պուլիտցերյան մրցանակի Խորհրդին մեղադրում է զրպարտության և ամերիկյան հասարակությանը կեղծիք ներկայացնելու մեջ՝ 2018 թ․ The New York Times  և  The Washington Post թերթերին մրցանակ շնորհելու կապակցությամբ՝ իբր 2016 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը լուսաբանելու համար։

«Ամերիկացիների մեծ մասը լրիվ սխալ է հասկացել կատարվածը, երբ ԶԼՄ-ներում գերակշռել է Times և Post թերթերի տարածած սուտը ռուսաստանյան դավադրության մասին։ Ուշագրավ է, որ նրանց պարգևատրել են ամերիկյան հասարակությանը խաբելու համար»,- ասվում է հայցադիմումում։  

Հուլիսին Պուլիտցերյան մրցանակի Խորհուրդը մերժել էր Թրամփի պահանջը՝ հետ վերցնել մրցանակները երկու թերթերից, և հայտարարել էր, որ անկախ ստուգումների արդյունքում պարզվել է, որ թերթերի հոդվածները «այնպիսի փաստեր չեն պարունակում, որոնք հայտնի են դարձել մրցանակը շնորհելուց հետո»։  

Թրամփի իրավաբանների կարծիքով՝  Խորհուրդն իր հայտարարությամբ ցանկանում է «ընթերցողների մոտ տպավորություն ստեղծել, թե նախագահ Թրամփը պայմանավորվել է թշնամական օտարերկրյա կառավարության հետ՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տապալելու նպատակով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽորվաթ պաշտպան. Շնորհավորում եմ Արգենտինային անարժան հաղթանակի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԵԽ անվտանգության ծառայությունները կնիք են դրել Ստրասբուրգում 10 գրասենյակի վրա