ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նոյեմբերի 15-ին իր Մար-ա-Լագո (Ֆլորիդա նահանգ) նստավայրում հանդես գալ «կարևոր հայտարարությամբ»։
Այդ մասին նա հայտնել է ՝ երկուշաբթի օրը Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նոյեմբերի 8-ին, որոնց արդյունքում Հանրապետական կուսակցությունը կարող է մեծամասնություն ստանալ Կոնգրեսի երկու պալատներում, ըստ Թրամփի՝ կարող են «փրկարար միջոց դառնալ երկրի համար»։
«Նոյեմբերի 15-ին ես շատ կարևոր հայտարարություն եմ անելու Մար-ա-Լագոյում»,- նշել է ԱՄՆ 45-րդ նախագահը։
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին՝ հաղորդել էր, որ Թրամփը Օհայոյի հանրահավաքում կարող է հայտարարել 2024 թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Սակայն Թրամփն իր ելույթում նշել է, որ չէր ցանկանա ուշադրւթյունը շեղել միջանկյալ ընտրություններից։
Փոխանցում է tass.ru-ն։