Թրամփը ՀԴԲ-ին հորդորում է վերադարձնել առգրավված փաստաթղթերը

160

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոչ է արել անհապաղ վերադարձնել այն փաստաթղթերը, որոնք առգրավվել են Մար-ա-Լագոյի իր նստավայրում հատուկ ծառայությունների գործողության ընթացքում։

Համապատասխան գրությունը Թրամփը կիրակի օրը զետեղել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Քիչ առաջ պարզվեց, որ ՀԴԲ-ն իր՝ հիմա արդեն հանրահայտ ռեյդի ընթացքում առգրավել է «փաստաբան-կլիենտ» տիպի (փաստաբանի և կլիենտի խորհրդապահական  համագործակցությանը վերաբերող), ինչպես նաև «գործադիր իշխանության» նյութեր պարունակող տուփեր, որոնք չպետք է առգրավվեին,- ասել է նախկին նախագահը։- Խնդրում եմ անհապաղ այդ փաստաթղթերը վերադարձնել այն տեղը, որտեղից դրանք վերցրել են»։

Ուրբաթ օրը հանրությանը հայտնի դարձած օրդերի համաձայն՝ Թրամփի կալվածքում խուզարկություն է կատարվել պաշտպանական տեղեկատվության ապօրինի օգտագործման, փաստաթղթերի հափշտակման և ոչնչացման վերաբերյալ հոդվածներով հետաքննության շրջանակներում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնչելոտին նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին
Հաջորդ հոդվածը42 պետություն ՌԴ–ին հորդորում է զորքը հանել Զապորոժյան ԱԷԿ-ից