‘Թրամփը հերքում է, թե փորձել է խոչընդոտել Ռուսաստանի գործով հետաքննությունը’

1838

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խոչընդոտել ՀԴԲ-ի հետաքննությունը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ:

«Լսեք, չի՛ եղել ոչ մի խոչընդոտում, չի՛ եղել ոչ մի դավադրություն»,- պնդել է Թրամփը Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Կասկածները, թե նախագահն իբր փորձել է խանգարել հետաքննությանը, հունիսի կեսերին հաղորդել են ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որ ղեկավարում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննությունը,  մտադիր է պարզել՝ Թարմփն իսկապե՞ս խնդրել է ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին (որին հետո ազատեց պաշտոնից)՝ դադարեցնել նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի գործով հետաքննությունը: Այդ մասին Քոմին պատմել էր, մասնավորապես, ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը սխալմամբ կրկնակի շատ հարկ է վճարել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ կգումարվի’