‘Թրամփը հրաժարվել է հեռուստաբանավեճից՝ Fox News-ի լրագրողուհու պատճառով’

1049

Ամերիկացի գործարար, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել մրցակիցների հետ եզրափակիչ հեռուստաբանավեճին՝ հայտարարելով, որ դժգոհ է բանավեճը վարողի ընտրությունից:

Օգոստոսին կայացած նախորդ բանավեճի ժամանակ Թրամփը սկանդալ էր բարձրացրել՝ ասելով, թե Fox News հեռուստաալիքի լրագրողուհի Մեգին Քելլին իրեն սուր հարցեր է տալիս, քանի որ նրա մոտ մենստրուացիայի ցիկլ է սկսվել:

Մրցակիցների հետ հերթական հանդիպումից առաջ, որը կայանալու է հինգշաբթի Այովայում, միլիարդատերը Քելլիին անվանել է մակերեսային և հայտարարել, թե չարժի, որ նա մասնակցի բանավեճին: Երբ հեռուստաընկերությունը հրաժարվել է փոխել լրագրողին, Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի փրայմերիզից առաջ վերջին բանավեճին:

Հեռուստատեսության աշխատակիցների կարծիքով՝ Թրամփն իրավունք չունի ընտրելու լրագրողներին, նա պարզապես վախենում է Քելլիի հարցերից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստան. Ռախմոնի դուստրը նշանակվել է նրա աշխատակազմի ղեկավար’