‘Թրամփը մեջբերումներ է անում Մուսոլինիից’

1048

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու ԱՄՆ նախագահի պաշտոնում, քննադատության տարափի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ իր Twitter-ում մեջբերում է արել Բենիտո Մուսոլինիից:

Միլիարդատերը իր էջում  տեղադրել է երգիծական “ilduse2016” էջից վերցված՝ «Ավելի լավ է մեկ օր ապրել առյուծի պես, քան հարյուր օր՝ ոչխարի» արտահայտությունը: Մեջբերման հեղինակը, որպես ավատար՝ տեղադրել է Մուսոլինիի լուսանկարը՝ Թրամփի սանրվածքով, և մեջբերել է ֆաշիզմի գաղափարախոսի ասույթները:

Լրագրողների համար մեկնաբանելով միջադեպը՝ Թրամփը հայտարարել է, որ չի զղջում այդ մեջբերումն անելու համար, քանի որ այն համարում է ուշագրավ: Միլիարդատիրոջ խոսքով՝ ինքը չի իմացել, որ այդ արտահայտությունը պատկանում է Մուսոլինիին, և այն ինքնին գրավել է իր ուշադրությունը: Նա նաև նշել է, թե չէր ցանկանա, որ զուգահեռներ անցկացվեին իր և ֆաշիզմի միջև, թեպետ ոչ մի դատապարտելի բան չի տեսնում նրանում, որ մեջբերել է այդ ասույթը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Օսկա՞րը» պետք է զարդարի Լեոնարդո Դի Կապրիոյին’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը’