‘Թրամփը մտադիր է պաշտոնանկ անել Թիլերսոնին’

2310

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մոտ ժամանակներս կարող է լքել պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության ղեկավարն ավելի ու ավելի է խույս տալիս հրատապ հարցերի, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրապարակային ելույթներ ունենալուց:

The Foreign Policy ամսագրի տեղեկություններով, որը հղում է անում պետքարտուղարության ներկա և նախկին աշխատակիցներին, ԱՄՆ գլխավոր դիվանագետի պաշտոնում Թիլերսոնին կարող է փոխարինել ՄԱԿ-ում երկրի գործող մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին: Լրագրողները նշում են, որ անցյալ շաբաթ իշխանության վերին օղակներում կադրային փոփոխությունների մասին լուրերն ավելի մեծ թափ են ստացել:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Աբեն առաջարկել է ձյուդոյի մենամարտ կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քեզ դեռ չե՞ն զննել’