‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր նամակ է ստացել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինից, որում առաջարկվում է նախապատրաստել երկու երկրների առաջնորդների հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:
«Նախագահը նամակ է ստացել Կիմ Չեն Ինից: Շատ ջերմ, շատ դրական նամակ», -ասել է նա ճեպազրույցի ընթացքում:
Սանդերսի կարծիքով՝ այս նամակը Վաշինգտոնի և Փհենյանի միջև հարաբերությունները կարգավորելու հաջողության ապացույցն է:
«Մենք բոլորին կապացուցենք, որ նրանք սխալվել են մեր հարցում: Ավելի լավ բան չկա, քան երկխոսությունը երկու մարդկանց միջև, որոնք միմյանց լավ են վերաբերվում»,- ասել է Թրամփը:
Փոխանցում է Interfax-ը:
‘