‘Թրամփը որոշել է «հարաբերությունները կարգավորել» Ռուսաստանի հետ’

2300

Մինեսոթա նահանգում ելույթ ունենալով իր համախոհների առջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար «կարգավորել հարաբերությունները» Ռուսաստանի հետ:

Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանը կուզենար, որ 2016 թ. ընտրություններում հաղթեր իր մրցակիցը՝ Հիլարի Քլինթոնը:

«Եթե նկատի ունենանք այն ամենը, ինչ արել ենք մենք, հաշվի առնելով պատժամիջոցները… նրանք (Ռուսաստանը) ետ են նայում ու մտածում են… ավելի լավ էր՝ Հիլարին հաղթեր այդ ընտրություններում»,- հայտարարել է Թրամփը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ քաղաքացիները կարող են մնալ Բրիտանիայում՝ եթե պատասխանանեն «երեք պարզ հարցի»’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններ Թուրքիայում. Էրդողանը կկարողանա՞ հաղթել առաջին փուլում’