‘
Ամերիկացի գործատուները և ապահովագրական ընկերությունները իրավունք են ստացել չվճարել իրենց աշխատակցուհիների՝ հակաբեմնավորիչների վրա արված ծախսերը. համաձայն նոր կարգի, որ սահմանել է Դոնալդ Թրամփի վարչակազմը, նրանք կարող են հրաժարվել փակել այդ ծախսերը, եթե դա հակասում է նրանց կրոնական և բարոյական համոզմունքներին:
Սպիտակ տունը պնդում է, որ նոր օրենքը կվերաբերի մոտավորապես 12 հազար աշխատող կանանց, մինչդեռ իրավապաշտպանների համոզմամբ՝ այդ թիվը կարող է հասնել 55 միլիոնի: Իրենց հերթին՝ քաղաքացիական իրավունքների ամերիկյան միությունն արդեն դիմել է դատարան՝ ընդդեմ Թրամփի վարչակազմի այս որոշման:
Ավագ փաստաբան Բրիջիտ Ամիրիի կարծիքով՝ Սպիտակ տունը փորձում է ստիպել կանանց վճարելու իրենց գործատուների կրոնական հայացքների համար և թաքնվում է դավանանքի ազատության իրավունքի թիկունքում:
Փոխանցում է BBC-ն:
‘