‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ահաբեկության համար մեղադրվող Սայֆուլո Սաիպովը, որի գործողության զոհը դարձավ ութ մարդ, արժանի է մահապատժի:
«Նյու Յորքի ահաբեկիչը ուրախ էր, երբ պահանջել էր ԻՊ-ի դրոշը կախել իր հիվանդասենյակում: Նա ութ մարդու է սպանել, ծանր վիրավորել տասներկու հոգու: Նրան պետք է մահապատժի դատապարտել»,- գրել է նա իր Twitter-ում:
Սաիպովին ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել: Նրան սպասվում է կամ ցմահ ազատազրկում, կամ մահապատիժ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘