Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թ․ ընտրություններին մասնակցելու մասին

148

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հայտարարել է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թ․ նախագահական ընտրություններում։

«Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,- ասել է նա  Ֆլորիդա նահանգում իր համախոհներին հասցեագրված հատուկ ուղերձում։

Թրամփը հավելել է, որ նման որոշում է կայացրել՝ «Ամերիկան կրկին հզոր ու երևելի դարձնելու» համար։

«Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, ձեր բարեկամությունն ու ձեր աղոթքները։ Դա աներևակայելի, բայց և վտանգավոր արկած է լինելու»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 9-ին հայտարարել է 2024 թ․ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար պայքարելու իր ծրագրերի մասին, բայց և նախազգուշացրել է, որ վերջնական որոշումը կկայացնի միայն եկող տարեսկզբին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴուդա․ Հստակ տվյալներ չկան, թե ով է արձակել հրթիռը
Հաջորդ հոդվածըԷրդողանը վստահում է Ռուսաստանի դիրքորոշմանը Լեհաստանի միջադեպի հարցում