‘Թրամփը պատմել է Պուտինի հետ ոչ պաշտոնական զրույցի մասին’

3593

‘

New York Times-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի ընթրիքի ընթացքում շփվել է Պուտինի հետ: Նա նշել է, որ ընդամենն ուզեցել է ողջունել իր տիկնոջը՝ Մելանյային, որը նստած է եղել Ռուսաստանի նախագահի կողքին՝ սեղանի մյուս ծայրում:

«Քանի որ Պուտինն էլ էր այնտեղ, նրան էլ ողջունեցի… Իրականում դա ավելի շատ սիրալիրությունների փոխանակում էր, քան ուրիշ մի բան: Եվ այդ շփումը երկար չի տևել, գուցե մի 15 րոպե: Հետաքրքիր է, որ մենք խոսեցին երեխաների որդեգրման մասին»,- պարզաբանել է ամերիկյան առաջնորդը:

Թրամփը նաև հիշեցրել է, որ ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրման թեման է քննարկվել նաև իր որդու՝ Դոնալդի և ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի՝ 2016 թ. կայացած հանդիպման ժամանակ: Ընդ որում՝ Թրամփը հայտարարել է, որ ոչինչ չի իմացել այդ հանդիպման մասին և Հիլարի Քլինթոնի վերաբերյալ «ջախջախիչ տեղեկություն» ստանալու կարիք չուներ:

«Հազիվ թե ավելի վատ բան լիներ, քան այն, ինչ ես արդեն ասել էի Քլինթոնի մասին: Երևի միայն այն, որ նա ինչ-որ մեկին թիկունքից կրակել է: Այնպես որ՝ իմ ցանկին ավելացնելու քիչ բան կարող էր լինել»,- ավելացրել է Թրամփը:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Վահան Թումանյան. «Գայիչնիկի» նման’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպիններ. Ձերբակալվել են օտարերկրացիների առևանգման մեջ կասկածվողներ’