‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), եթե այն չբարելավի իր աշխատանքը: Այդ մասին ամերիկյան նախագահը Bloomberg գործակալությանը հայտարարել է հինգշաբթի:
Այս սպառնալիքը կարող է խարխլել ժամանակակից համաշխարհային առևտրի հիմքերը, այն համակարգերը, որոնց կառուցմանը ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն է ունեցել:
Անցյալ ամիս Թրամփը նաև նշել էր, որ ԱՀԿ-ն երկար տարիներ «վատ է վարվել» ԱՄՆ-ի հետ, և նա պետք է փոխի իր քաղաքականությունը:
Փոխանցում է euronews-ը:
‘