‘Թրամփը Պուտինին առաջարկել է հանդիպել Սպիտակ տանը’

1723

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին առաջարկել է նրա հետ առաջին անգամ հանդիպել Վաշինգտոնում:

Նա այդ առաջարկն արել է դեռևս մարտի 20-ին, երբ Պուտինին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Այդ մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Սպիտակ տունը հաստատել է այս տեղեկությունը: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը քննարկվել է, բայց մանրամասներ չի հաղորդել:

Այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ այդ հանդիպումը Վաշինգտոնում՝ տարվա առաջի՞ն, թե՞ երկրորդ կեսին, Ուշակովը պատասխանել է. «Դա չի քննարվել»: Ըստ նրա՝ Լոնդոնում ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով «ժամանակ չի եղել դա քննարկել, և ոչ էլ՝ թե ով պետք է դա քննարկեր», թեպետ Ռուսաստանն այդ հանդիպումը «չափազանց կարևոր և անհրաժեշտ է համարում երկու երկրների և ողջ միջազգային հանրության համար»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Պատերազմ եւ խաղաղություն’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Հայրենասիրության մակաբույծները’