ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործարկում է սեփական սոցիալական ցանցը՝ Truth Social անվանմամբ (որը կարելի է թարգմանել որպես «սոցիալական ճշմարտություն» կամ «ճշմարտության սոցցանց»)։ Այն կպատկանի Թրամփի Trump Media & Technology Group (TMTG) ընկերությանը։
Նախկին նախագահը, որի հաշիվները առաջատար սոցցանցերում փակվել են, պնդում է, որ այդպիսով ինքը պայքարում է խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների բռնապետության դեմ։ Այդ ընկերություններին Թրամփը մեղադրում է գրաքննության համար։
Ենթադրվում է, որ Truth Social-ը կսկսի գործել արդեն նոյեմբերին, սկայն սկզբնական փուլերում այնտեղ կարելի է գրանցվել միայն հրավերի դեպքում։ Իսկ 2022 թ․ սկզբին ցանցը պետք է արդեն լիարժեք գործի։
Փոխանցում է BBC-ն։
