Թրամփը վստահ է՝ հանրապետականները հանդես կգան Բայդենի դեմ մեղադրանքի օգտին

113

Իշխանության գալու դեպքում հանրապետականները մեղադրանք կառաջադրեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Այսպիսի կարծիք է հայտնել SiriuxXM ռադիոյին տված հարցազրույցում ամերիկյան պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ինքն էլ է հիմա նույնպիսի հետապնդումների ենթարկվում վաշինգտոնյան վարչակազմի կողմից։

Թրամփը, անդրադառնալով Բայդենի հնարավոր իմպիչմենտի վերաբերյալ հարցին, նշել է, որ դեմոկրատները «նույն կերպ են վարվել իր հետ»։ «Եվ եթե նրանք ինձ հետ այդպես չվարվեին, կարծում եմ, պաշտոնապես ոչ ոք այդ մասին չի խոսել, հնարավոր է՝ դուք դա նրանց դեմ չէիք անի»։

«Նույնն էլ մեղադրանքների մասով կլինի։ Իմ դեմ մեղադրանքները կեղծ են։ Կարծում եմ՝ ժամանակին դուք կտեսնեք, թե ինչպես են հանրապետականները, երբ իշխանության գան, անում դա՝ մեղադրանքներ ներկայացնում Բայդենին։ Ցավալի է, որ այդպես կլինի, ես դեպքերի նման զարգացմանը կողմ չեմ, բայց հենց այդպես էլ կլինի»,- ասել է քաղաքական գործիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստանում բարձրագույն կրթությամբ 1,5 մլն գործազուրկ կա
Հաջորդ հոդվածըԳեներալ Միլլին հերքում է Թրամփի պնդումը