ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանար Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել 24 ժամվա ընթացքում։
«Եթե ես լինեի նախագահը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբեք պատերազմ չէր ծագի։ Բայց նույնիսկ հիմա, եթե ես լինեի նախագահը, ես կկարողանայի պայմանավորվել այդ սոսկալի պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Թրամփը բազմիցս նախազգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։
Փոխանցում է ria.ru-ն։