‘Թրամփը փոխել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին’

1964

‘

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը լքում է պաշտոնը: Ապրիլի 9-ին այդ պաշտոնում նրան կփոխարինի ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը:

Այդ մասին Դոնալդ Թրամփը, նախ, տեղեկացրել է իր Twitter-ում, այնուհետև Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները տարածել են Մաքմասթերի համապատասխան հայտարարությունը, ապա՝ Սպիտակ տան աշխատակազմի և նախագահի հայտարարությունները: «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ 2018 թ. ապրիլի 9-ից ազգային անվտանգության գծով իմ խորհրդականը կդառնա ՄԱԿ-ում մեր դեսպան Ջոն Բոլթոնը: Ես ծառայության համար շատ շնորհակալ եմ գեներալ Մաքմասթերին, որը շատ լավ է աշխատել և ընդմիշտ կմնա իմ ընկերը»:

2014 թ. Time ամսագիրը Մաքմասթերին ընդգրկել է մոլորակի ամենահեղինակավոր 100 մարդկանց ցանկում: Գեներալն ընդգրկվել է նաև ԱՄՆ ամենահեղիանակավոր գործող սպաների ցանկում:

Ջոն Բոլթոնը հայտնի է Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ ուժ կիրառելու գաղափարին իր հավատարմությամբ և պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել 2015 թ. կնքված միջուկային պայմանագիրն Իրանի հետ: Նա կողմ է եղել նաև 2003 թ. Իրաք ներխուժելու ծրագրին:

Փոխանցումէ BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Սուրենյան. Սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ’