‘Թրամփը ՖԻՖԱ-ի նախագահի հետ հանդիպմանը կարմիր քարտ է ցույց տվել լրագրողներին’

1288

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո լրագրողներին կարմիր քարտ է ցույց տվել, ինչից հետո ներկաները սկսել են ծիծաղել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ինֆանտինոն Թրամփին ցույց է տվել դեղին ու կարմիր քարտեր՝ բացատրելով, որ դրանք պետք են ֆուտբոլիստների որակազրկման համար։

Դրանից հետո Թրամփը վերցրել է կարմիր քարտն ու ցույց տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Սա շատ լավ է, ինձ դուր է գալիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը բազմիցս քննադատությամբ է հանդես եկել այն լրատվամիջոցների ու հեռուստաալիքների հասցեին, որոնք քննադատում են իր աշխատակազմի գործողությունները։

 

Նախորդ հոդվածը‘Մայքլ Ջեքսոնը փոխեց աշխարհը’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցանկը. ԿԸՀ’