‘Թրամփը և Պուտինը հանդիպումից հետո կապատասխանեն լրագրողների հարցերին’

2357

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը առաջիկա հանդիպման ավարտին կպատասխանեն երկու երկրների լրագրողների հարցերին, տեղեկացնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քրտուղար Դմիտրի Պեսկովին:

Վերջինս պարբերականին տեղեկացրել է, որ «կողմերը նախապես պայմանավորվել են, որ հանդիպումից հետո նախագահները կպատասխանեն լրագրողների հարցերին, ինչը ռուս-ամերիկյան հարաբերություններում չի եղել մի քանի տարի»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման օրը և տեղը կհայտարարվեն հինգշաբթի: Նրա խոսքով՝ «գագաթնաժողովի համար շատ հարմար տեղ է ընտրվել թե՛ Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ-ի համար՝ դա մի երրորդ երկիր է»:

Փոխանցում է  Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը չի երկարացնի արտակարգ դրությունը Թուրքիայում’
Հաջորդ հոդվածը‘Ռոուհանի. Տնտեսական խնդիրները չեն հանգեցնի Իրանի կառավարության հրաժարականի’