‘Թրամփին մերկացրել են. «Քվեազուրկ միապետը»’

1813

Մերկ Դոնալդ Թրամփի արձաններ են հայտնվել ԱՄՆ հինգ քաղաքներում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում և Սիեթլում:

Ակցիայի պատասխանատվությունը ստանձնել է անարխիստների INDECLINE արտ-խումբը:

Արձաններն ստացել են «Քվեազուրկ միապետը» ընդհանուր անվանումը:

«Կարծում եմ՝ սա փայլուն մտահղացում է՝ նրան երկնքից ցած բերելու համար: Ախր նա կարծում է, թե Երկրի վրա իրենից լավը չկա, իսկ սա ցույց է տալիս, թե իրականում ինքն ով է»,- ասել է մի անցորդ:

Նախագծի հեղինակներից մեկը, պարզաբանելով իրենց արարքի դրդապատճառները, ասել է, որ Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուն արդեն պատմական անձ է դարձել, և իրենց համար հաճելի է նրա հուշարձանները տեղադրել հանրային վայրերում:

Ի դեպ, Նյու Յորքի զբոսայգիների վարչությունը գրեթե անմիջապես ոչնչացրել է հուշարձանը, քանի որ այն տեղադրվել է քաղաքի օրենքներին հակառակ: Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Մերձմոսկվայում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ’