‘Թրամփի առաջին կինը բացահայտել է նախկին ամուսնու հաջողության պատճառը’

2203

ԱՄՆ նախագահի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, կարծում է, որ ամուսինն իր ձեռքբերումների համար պարտական է իրեն:

Մեկնաբանելով CBS հեռուստատեսության եթերում Sunday Morning ծրագիրը վարողի այն դիտարկումը, թե «Թրամփը առանց ձեզ չէր լինի այն, ինչ կա», Իվանա Թրամփն ասել է՝ «Միանշանակ»:

Նա նաև պատմել է, որ շաբաթը մեկ շփվում է նախկին ամուսնու հետ, որը շարունակում է իր կյանքի մասը կազմել: «Նա միշտ խորհրդի համար դիմում է ինձ»,- ասել է Իվանան: Նրա խոսքով՝ Թրամփն իր կարծիքն է հարցնում, թե արժե՞ այս կամ այն գրառումը կատարել Twitter-ում: «Նա  Twitter-ում գրող նախագահ է: Դա տեղեկությունը հանրությանը հասցնելու նոր ձև է, և նա ճիշտ է»,- հայտարարել է նա:

Իվանան նաև պատմել է, որ չի կարոտում Թրամփի հետ անցկացրած տարիները: «Իրականում ոչինչ չի փոխվել: Ես չտեսնված տուն ունեմ Մայամիում, 300-ամյա ձկնորսական տնակներ Սեն-Տրոպեում: Էլ ի՞նչ է ինձ պետք», — ասել է ԱՄՆ նախագահի նախկին կինը:

Իվանա Թրամփը նաև հայտարարել է, որ Թրամփի ու իր զավակները՝ Դոնալդ-կրտսերը, Իվանկան և Էրիկը, իրենց շատ լավ են դրսևորել հոր նախընտրական քարոզարշավի ընթացքում, և ինքը հպարտանում է նրանցով:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան. «Ազատությունը», «Ամերիկայի ձայնը»՝ փակման եզրին’
Հաջորդ հոդվածը‘Լեհերը սահմանի մոտ զանգվածաբար աղոթել են՝ հանուն երկրի փրկության’