‘Թրամփի ավտոշարասյան մեքենան Դավոսում վրաերթի է ենթարկել ոստիկանին’

2392

‘

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկանին շվեյցարական Դավոսում: Blick պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել թյուրիմացության հետևանքով. ոստիկանը կարծել է, թե սպիտակ BMW X5-ը շարասյան ավտոմեքենա չէ, ու փորձել է կանգնեցնել այն: Սակայն վարորդը թափով առաջ է շարժվել ու աջ թևով խփել նրան: Միջադեպն արձանագրել է տեսախցիկը: Լրագրողների տվյալներով՝ ոստիկանը հասցրել է արձագանքել ու մի կողմ է ցատկել: Նա չի վնասվել:

Միջադեպը տեղի է ունեցել Intercontinental Hotel-ի մատույցներում, որտեղ հանգրվանել է ամերիկյան նախագահը:

Այսօր՝ հունվարի 26-ին, Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումում: Նախորդ օրը հյուրանոցի նրա պատուհանների տակ անհայտ անձինք, ձյունը տրորելով, հսկայական տառերով գրել են՝ «Կլիման, իսկապես, փոխվում է», ամենայն հավանականությամբ՝ ակնարկելով ԱՄՆ նախագահի՝ կլիմայի միջազգային պայմանագրից դուրս գալու որոշումը:

Փոխանցում է newsru.com-ը: 

‘

Նախորդ հոդվածը‘Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է Կոլումբիային, ԱՄՆ-ին և Իսպանիային ենթարկվելու համար’
Հաջորդ հոդվածը‘Թանգարանը Վան Գոգի կտավի փոխարեն՝ Թրամփին առաջարկել է ոսկե զուգարանակոնք’